top of page

Ի՞նչ է քվեստը

Քվեստը թիմային ինտելեկտուալ խաղ է, որտեղ թիմը հայտնվելով խորհրդավոր փակ սենյակում հանդիպում է հուշումների, գլուխկոտրուկների, փորձությունների ու խնդիրների, որոնք հաղթահարելով, կողպեքներ ու դռներ բացելով ի վերջո պետք է դուրս գա սենյակից։

Արդյո՞ք պարտադիր է ամրագրումը, թե՞ կարող ենք միանգամից մոտենալ։

Ամրագրումը պարտադիր է դերասաններով (horror) քվեստների համար և խիստ ցանկալի մյուս քվեստների համար։ Եթե դուք մոտենաք առանց ամրագրման հնարավոր է ստիպված լինեք շատ երկար սպասել՝ երբեմն նույնիսկ դրսում։

Ձեզ մոտ ծնունդ նշում ե՞ն, սնունդ տրամադրում ե՞ք, ինչքա՞ն է տևում խաղը

Այո նշում են։ Ոչ, սնունդ չենք տրամադրում։ Ձեր ժամանցը մոտ մեկ ժամ կտևի, եթե մեկ քվեստ եք խաղալու։

Քանի հոգուց բաղկացած պիտի լինի թիմը

թիմը պետք է լինի 2-8 հոգուց բաղկացած։ Պետք է գաք ձեր թիմով, մենք տեղում առանձին մարդկանցից թիմեր չենք ձևավորում։

Ե՞րբ և ինչպե՞ս ամրագրել։

Ինչքան շուտ այնքան լավ։ Մեկ-երկու օր առաջ սովորաբար ազատ ժամեր լինում են։ Եթե դուք ուզում եք խաղալ նույն օրը, ապա խնդրում ենք գոնե մեկ ժամ շուտ կապվել մեզ հետ։ Ամրագրումները ցանկալի է անել այս կայքի միջոցով, սակայն կարող եք նաև զանգի կամ ինստագրամի միջոցով անել։

Տարիքային շեմ

Մեր քվեստները մեծահասակների համար են։ Կարող են խաղալ 12+ Տարիքի երեխաները։ Ավելի ցածր տարիքայինները շատ կդժվարանան։ Մենք չենք ցանկանում, որպեսզի խաղացողները կիսատ էմոցիաներ ստանան։ Ապագայում ավելի փոքրերի համար տարբերակներ նախատեսում ենք։

Երևան, Արշակունյաց 6, մուտքը շենքի կողքից

Երևան,
Բագրատունյաց 21

հեռ։ +374 41 030455

Բաց ենք ամեն օր 
14:00 - 22:00
երբեմն՝ ավելի երկար

  • Facebook
  • Instagram
bottom of page